211652_close_icon
views-count2685 դիտում article-date 23:21 20-08-2014

Էբոլա վիրուսի պատճառով մահացածների թիվը Արևմտյան Աֆրիկայում հասել է 1350-ի

Բրիտանական Reuters գործակալության հաղորդմամբ` Էբոլա տենդի պատճառով Արևմտյան Աֆրիկայում մահացածների թիվը հասել է մինչև 1350-ի: Այս մասին վկայել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները: Գործակալության տվյալներով` ընդամենը երկու օրում` օգոստոսի 17-18, արևմտաաֆրիկյան տարածաշրջանի միանգամից երեք երկրում (Լիբերիա, Սիերա-Լիոնե, Գվինեա) Էբոլա վիրուսի պատճառով գրանցվել է 106 նոր մահացության դեպք: Այս մասին հայտնի է դարձել այսօր ԱՀԿ-ի տարածած հայտարարությունից: Այդ ընթացքում վարակման նոր դեպքերի քանակը ավելացել է 221-ով: Ավելի վաղ հաղորդվել է 1145 մահվան և 2127 վարակման դեպքի մասին:

Նմանատիպ նյութեր