211652_close_icon

Իրանը կարող է ծանր ջրի ավելցուկն արտահանել ԱՄՆ

views-count1744 դիտում article-date 16:46 24-12-2015
Իրանը ԱՄՆ-ին դիտարկում է որպես ծանր ջրի ավելցուկի հնարավոր սպառող: Այդ մասին հայտնել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, տեղեկացնում է IRNA գործակալությունը: «Մենք 160 տոննայից ավելի ծանր ջրի ավելցուկ ենք պատրաստել, որից շուրջ 130 տոննան օգտագործվելու է Արաքիի ռեակտորի աշխատանքում: Մնացած 30 տոննան վաճառքի է հանվելու, ինչպես և նախատեսված է հուլիսի 14-ին գերտերությունների հետ կնքված պայմանագրով»,-ասել է Սալեհին: Նա հավելել է, որ որպես պոտենցիալ գնորդ, Իրանը դիտարկում է ԱՄՆ-ին, քանի որ համարվում է աշխարհում ծանր ջրի ամենախոշոր գնորդը:

Նմանատիպ նյութեր