211652_close_icon
views-count2563 դիտում article-date 08:50 09-05-2014

Իրանը պատրաստ է Հայաստանով գազ արտահանել դեպի Եվրոպա․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Իրանը պատրաստ է Հայաստանով գազ արտահանել դեպի Եվրոպա. ինչպես տեղեկացնում է իրանական INSA գործակալությունը, այս մասին նախօրեին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Ալի Մաջեդին։ Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքագործության նախարար Մոհամմեդ Ռեզա Նեմատզադեն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրոպայում գազի պահանջարկը մեծանում է, և Իրանը կարող է կարևոր դեր խաղալ էներգակիրներ մատակարարելու հարցում։ «Իրանը կարող է վստահելի գործընկեր լինել Եվրոպայի համար, մենք ունենք էներգետիկ ռեսուրսներ Եվրոպայի հետ գործակցելու համար և այս ոլորտին վերաբերվող բազմաթիվ նախագծեր կան»,– ասել է իրանցի պաշտոնյան։ Վերջին շրջանում Թուրքիան և Ադրբեջանը լուրջ ջանքեր են գործադրում Իրանից գազի արտահանման երթուղին թույլ չտալու համար։ Այս հարցում նրանց աջակցում է ՌԴ–ն, որի համար Հայաստանի վրա գազային լծակը պահպանելը կարևոր է»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր