Իրանը պատրաստ է կաթնամթերք արտահանել Ռուսաստան
Իրանի Գյուղատնտեսության նախարար Մահմուդ Խոջաթին Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Ռուսաստան արտահանել կաթնամթերք և այլ սննդամթերքներ ևս:
«Նախարարությունը կօգնի մասնավոր ընկերություններին ընդլայնել Մոսկվա առաքվող իրենց արտադրանքի ծավալները»,-ասել է իրանցի նախարարը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն այս տարվա օգոստոսին արգելեց Եվրոպայից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը՝ ի պատասխան ուկրաինական ճգնաժամի պատճառով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների: