211652_close_icon
views-count3588 դիտում article-date 15:35 24-12-2015

Դավութօղլուն Դեմիրթաշին դավաճան է անվանել Մոսկվա այցելելու համար

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեղադրել է ընդդիմադիր քրդամետ կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշին Մոսկվա այցելելու համար, հաղորդում է Ria Novosti-ն: Դավութօղլուն Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավարին անվանել է դավաճան: «Դա խայտառակություն է ու դավաճանություն»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը: Դեմիրթաշը Ռուսաստանի վարչապետ ԴմիտրիՄեդվեդևի հետ հանդիպման ժամանակ ցավակցություն էր հայտնել ռուսական Cy-24 ռմբակոծիչի միջադեպի և ափսոսանք՝ ռուս-թուրքական հարաբերություններում առկա լարվածության հետ կապված:

Նմանատիպ նյութեր