211652_close_icon

Թուրքիայում կարող է ընդունվել դեռահասներին համացանցից օգտվելն արգելող օրենք

views-count1536 դիտում article-date 14:01 24-12-2015
Թուրքիայի օրենսդիրները հնարավոր է՝ ընդունեն օրենք, որով կարգելվի անչափահասներին օգտվել համացանցերից: Այդ մասին հայտնել է Թուրքիայի Ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Սեմա Ռամազանօղլուն, գրում է թուրքական Milliyet թերթը: Նրա խոսքով՝ ներկա պահին հատուկ ծրագրի շրջանակներում որոշվելու է տարիքային այն սահմանը, մինչև որին հասնելը երեխաներին կարգելվի օգտվել Facebook, Twitter սոցցանցերից և YouTube տեսահոսթինգից: Ամենայն հավանականությամբ, չափորոշիչ սահմանը կլինի 16 տարին:

Նմանատիպ նյութեր