1509 դիտում
21:26 22-01-2016
Աշոտ Մելիքյան. Վճարովի եթերից օգտվելն էր, որ «Այո» քարոզողներին այդպիսի առավելություն ապահովեց. Aravot.am
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հունվարի 22-ին հրապարակեց «Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քարոզարշավի ժամանակաշրջանում Հայաստանի հանրային հեռուստաընկերության անվճար եւ վճարովի եթերաժամանակի դիտարկում» ուսումնասիրությունը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը նշեց, որ ընդհանուր առմամբ քարոզչությունը Հանրային հեռուստատեսությամբ եղել է 24 792 վայրկյան, իսկ Հանրային ռադիոյով՝ 30 285 վայրկյան, որից 31 647 վայրկյանը «Այո» է քարոզվել, 23 430 վայրկյանը՝ «Ոչ»:
«Հ1»-ի քարոզչության հոսքում «Այո»-ի եւ «Ոչ»-ի հարաբերակցությունը 55.4%; 44.6% է, իսկ Հանրային ռադիոյով՝ 59.1%; 40.9% . «Ընդհանուր առմամբ Հանրային ռադիոյում քարոզչությունը ավելի շատ է եղել, դա պայմանավորված է օրենսդրությամբ: Մենք գիտենք, որ Հանրային հեռուստատեսությամբ նախատեսվում է 60 րոպե անվճար եւ 120 րոպե վճարովի եթեր, իսկ Հանրային ռադիոյում՝ 120 րոպե անվճար եւ 180 րոպե վճարովի: Այսինքն՝ ծավալն այնտեղ ավելի շատ է, եւ բացի դա ծավալը Հանրային ռադիոյում բաժանված էր ցերեկային եւ երեկոյան եթերի»:
Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2016/01/22/650263/]այստեղ[/url]
[img]/ups/images/0648071001453483647508291.jpg[/img]
[b]Լուսանկարը` Գագիկ Շամշյանի[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
2671 դիտում
11:19 05-02-2015
Արցախի ժողովուրդը չգիտի էլ, որ Հայաստանում այդպիսի ուժ, այդպիսի կառույց կա. Թորոս Սեֆիլյան. 168 Ժամ
1428 դիտում
14:01 24-12-2015
Թուրքիայում կարող է ընդունվել դեռահասներին համացանցից օգտվելն արգելող օրենք
Այս բաժնից
448 դիտում
10:45 18-01-2025
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի խահվող գերիների համար
526 դիտում
10:41 18-01-2025
Հենց խոշոր տրամաչափի անհատներն են պատմություն կերտում և փոխում պատմության ընթացքը․ Նիկոլ Փաշինյան