211652_close_icon
views-count1274 դիտում article-date 15:22 24-12-2015

Նկատելով տանը մոտեցող ավտոմեքենայի լույսերը՝ դիմել է փախուստի

Դեկտեմբերի 22-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժին էր զանգահարել 1965 թ. ծնված Արմեն Հ.-ն և հայտնել, որ իր քեռու դստերը պատկանող, Մայակովսկու փողոցի թիվ 16 տնից ցանկացել են գողություն կատարել: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ բաժին է հրավիրվել 2000 թ. ծնված Ա. Ս.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն, որ գողության փորձը կատարել է ինքը, սակայն նկատելով տանը մոտեցող ավտոմեքենայի լույսերը, դիմել է փախուստի` հանցագործությունն ավարտին չհասցնելով: Ա. Ս.-ն ներկայացվել է քննչական բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր