211652_close_icon
views-count5732 դիտում article-date 21:06 18-02-2014

Անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը «Երևան Սիթիի» մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկան և դիմել փախուստի

Այսօր` փետրվարի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում, Գայի պողոտայում` «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Նազարբեկյան փողոցի բնակիչ 13-ամյա Ինա Ազիզյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո վարորդը, երեխային թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վրաերթ կատարած վարորդին և նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր