211652_close_icon
views-count1257 դիտում article-date 18:24 24-12-2015

Եկեղեցուց սրբապատկեր գողացողը հայտնաբերվեց

Դեկտեմբերի 22-ին ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու խորանից գողացել են Սուրբ Սարգսի սրբապատկերը: Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ եկեղեցու տարածքից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արեն Ա.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր