Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 օդանավ է վնասվել
Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավկայանում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով օդանավեր են վնասվել: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդիրիմին:
Ընդհանուր հաշվով ռումբի կտորը վնասել է 5 օդանավ: Թուրք նախարարը նշել է, որ օդանավակայանի անվտանգությունը միջազգային չափանիշներին համապատասխան էր իրականացվում:
Հիշեցնենք, որ պայթյունից մահացել է օդանավակայանի 1 կին աշխատակից, ևս 1 հոգի հոսպիտալացվել է: