Ստամբուլի օդանավակայանում պայթյունի ահազանգ է ստացվել
Թուրքական ավիաընկերություններից մեկի Ստամբուլ-Գազիանտեպ թռիչքը հետաձգվել է՝ ինքնաթիռում պայթյունի կազմակերպման ահազանի պատճառով: Մինչեւ թռիչքը տեղի ունեցած զննման արդյունքում նստատեղերից մեկի տակ հայտնաբերվել է գրություն՝ նախապատրաստվող պայթյունի մասին: ՈՒղեւորները տարհանվել են: Կատարվում է քննություն: