1588 դիտում
19:20 23-12-2015
Մանկական 100 օրորոց` նորածիններ ունեցող սոցիալապես անապահով, բազմազավակ և սիրիահայ ընտանիքներին
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առիթով Երևան ժամանած ՌԴ Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը հանդես էր եկել յուրօրինակ նախաձեռնությամբ. տոնակատարության օրը`հոկտեմբերի 11-ին լույս աշխարհ եկած բոլոր երեխաներին նվիրաբերվելու էին օրորոցներ, իսկ գաղափարն էլ դարձնել շարունակական:
Որպես նախաձեռնության շարունակություն` Երևանի քաղաքապետարանի ամանորյա սոցիալական ծրագրերով մինչև տարեվերջ օրորոցներ կբաժանվեն նաև նորածիններ ունեցող սոցիալապես անապահով, բազմազավակ, ինչպես նաև սիրիահայ ընտանիքներին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, նմանատիպ ընտանիքներ են այցելել քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը: Ռուզաննա Զաքարյանը Երևանի քաղաքապետի անունից շնորհավորել է նրանց գալիք տոների առթիվ, հանձնել օրորոցները, նաև ընտանիքում առկա երեխաների թվին համապատասխան քաղցրավենիքով լի ամանորյա փաթեթներ: Շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար՝ հատկապես բազմազավակ ընտանիքների մայրերը նշել են, որ օրորոցների կարիքը իսկապես կար ու այն, ըստ էության, դարձավ Ամանորի սպասված նվեր:
Նմանատիպ նյութեր
7584 դիտում
19:23 07-07-2014
Բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքը խարդախության հետևանքով հայտնվեց փողոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1183 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1009 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
814 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել