slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ԱՄՆ-ի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի սաները 3000 ԱՄՆ դոլար տրամադրեցին Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ բազմազավակ անապահով ընտանիքներինին:
211652_close_icon

ԱՄՆ-ի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի սաները 3000 ԱՄՆ դոլար տրամադրեցին Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ բազմազավակ անապահով ընտանիքներինին:

views-count2623 դիտում article-date 18:54 22-06-2017
Հունիսի 22-ին ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի սաները՝ տնօրեն Արփի Ավանեսյանի գլխավորությամբ հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում: 2016-2017թթ. ուսումնական տարվա ընթացքում դպրոցի աշակերտության կողմից իրականացվեց «Օգնենք սիրիահայությանը» խորագրով դրամահավաք, որի հասույթը՝ 3000 ԱՄՆ դոլարը, վարժարանի մանկավարժական, աշակերտական կազմը որոշեց տրամադրել Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ բազմազավակ անապահով ընտանիքներին: Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի «Օգնենք մարդկությանը արվեստի միջոցով» խմբակի աշակերտները դեռ 2016թ. ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմի օրերին կազմակերպել էին դրամահավաք և գոյացած 6200 ԱՄՆ դոլարը տրամադրել քառօրյա պատերազմում զոհված և վիրավորված զինվորների ընտանիքներին: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից ողջունելով հանդիպմանը մասնակից վարժարանի սաներին և սիրիահայ ընտանիքներին՝ նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆրիդուս Զաքարյանը նշեց, որ ամենակարևորը հայ երեխայի մեջ փոքր տարիքից հայրենակցին օգնելու գաղափարի սերմանումն է: «Այսօր վարժարանի սաների օգնությունը տրամադրվում է սիրիական պատերազմի հետևանքով Հայաստանում հաստատված առավել կարիքավոր 8 սիրիահայ բազմազավակ ընտանիքներին: Շնորհակալ ենք ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի մանկավարժական ողջ կոլեկտիվին և երեխաների ծնողներին, որ ապրելով հեռավոր ԱՄՆ-ում՝ ամեն ջանք գործադրում են մեր մանուկներին հայեցի դաստիարակելու և կրթելու համար», - ասաց նա: Զաքարյանն ընդգծեց, որ ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանը առաջիններից էր, որ միացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» և «Նամակ հայ զինվորին» շարժումներին: «Վարժարանի մանուկների ձեռքով գրված նամակները հասել են հենց խրամատներում կռվող հայ զինվորներին: Նրանք կարդացել են, հուզվել և իրենց հերթին իրենց պատասխաններն են գրել վարժարանի սաներին: Այսօր մենք ձեզ ենք փոխանցում հայ զինվորների նամակները, որ վստահ եմ՝ մասունքի նման պիտի պահեք ու պահպանեք», - նշեց աշխատակազմի ղեկավարը: Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման տարբեր բնագավառներում ծրագրեր իրականացնելու համար ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանը պարգևատրվել էր ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրով: Ֆիրդուս Զաքարյանը վարժարանի տնօրեն Արփի Ավանեսյանին հանձնեց շնորհակալագիրը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարժարանի տնօրեն Արփի Ավանեսյանը հավաստիացրեց, որ երեխաները սիրով և մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում Հայրենիքին և իրենց հայրենակիցներին օգնելու գործին: «1976թ. հիմնադրված վարժարանն այսօր ունի 700 աշակերտ: Մեզ մոտ դասավանդվում է նաև հայոց լեզու, գրականություն, մշակույթ, պատմություն, կրոն, երաժշտություն, գործում են հայկական պարի, շախմատի խմբակներ: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մեր վարժարանի սաներն իրենց երկշաբաթյա հանգիստն են անցկացնում Հայաստանում՝ այցելելով հայրենիքի տեսարժան վայրեր: Մենք ամեն բան անում ենք, որ մեր սաներն ամենափոքր տարիքից ճանաչեն և սիրեն հայոց լեզուն, Հայրենիքը և իրենց զավակների փոխանցեն մեր Ոսկեղենիկ Մայրենին», - ասաց Արփի Ավանեսյանը: Այնուհետև վարժարանի տնօրենը սաների մասնակցությամբ հանդիպմանը մասնակից սիրիահայ ընտանիքների ներկայացուցիչներին հանձնեց հավաքված գումարները: Շնորհակալությամբ ընդունելով օգնությունը՝ սիրիահայ ընտանիքների ներկայացուցիչները նշեցին, որ արդեն 5 տարի Հայաստանում են, հիմնավորվել են Հայրենիքում, իրենց այստեղ ապահով ու անվտանգ են զգում և չեն պատրաստվում հեռանալ երկրից: Նրանք հավաստիացրին, որ հեռավոր ափերում ապրող իրենց հայրենակիցների ուշադրությունն ու օգնելու պատրաստակամությունն է՛լ ավելի է հուսադրում, Հայաստանում ապրելու և Հայրենիքը շենացնելու ուժ ու կորով է հաղորդում իրենց: Վարժարանի ուսուցիչ, նաև «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի տնօրեն Հովհաննես սարկավագ Գումուրյանն ընդգծեց. «Մենք մեր բոլոր նախաձեռնություններում մշտապես զգում ենք ՀՀ սփյուռքի նախարարության և նախարար Հրանուշ Հակոբյանի անմիջական և գործուն աջակցությունը: Դա ուժ և ոգևորություն է մեզ հաղորդում նորանոր ծրագրեր իրականացնելու համար»: Հանդիպման ավարտին ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի սաները հավաստիացրին, որ այսօրինակ նախաձեռնությունները շարունակական են լինելու, եկող տարի նույնպես կգան Հայրենիք և իրենց օգնությունը կբերեն առավել կարիքավոր հայ ընտանիքներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր