211652_close_icon

Lada 4x4 Urban-ը եվրոպական շուկայում է հայտնվել

views-count12013 դիտում article-date 19:26 22-12-2015
АвтоВАЗ –ի արտադրության Lada 4x4 Urban մոդելը առաջին անգամ դուրս է բերվել եվրոպական շուկա: Wroom գործակալության փոխանցմամբ` ավտոմեքենան պաշտոնապես վաճառքի է հանվել Գերմանիայում: Աղբյուրի պնդմամբ` մինչև այս տարվա նոյեմբեր ամիսը Գերմանիայում վաճառվել է 1100 Lada մակնիշի ավտոմեքենան, որոնց մեծ մասը կազմել է դասական Нива-ն: Այժմ եվրոպացիները կարող են գնահատել նաև Lada 4x4 Urban մոդելը, որի գինը Եվրոպայում կազմում է 11 990 եվրո (920 հազար ռուբլի), իսկ Ռուսաստանում նույն մոդելը կարելի է գնել 479 հազար ռուբլով: Հիշեցնենք, որ Lada 4x4 Urban-ի 1,7 լ ծավալով բենզինով շարժիչը 83 ձիաուժ հզորություն է ապահովում: Մեքենան հագեցած է 5 աստիճան մեխանիկական փոխանցման տուփով: АвтоВАЗ-ը մտադիր է միչև 2015 թ-ի վերջ վաճառքի հանել Lada 4x4 Urban ամենագնացը նաև Ղազախստանում:

Նմանատիպ նյութեր