2796 դիտում
09:31 22-12-2015
Էրդողանը կրկին հայտարարել է, որ կհեռանա, եթե ապացուցվի, որ Թուրքիան նավթ է գնում ԻՊ-ից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հերքել է, թե նավթ է գնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից, հաղորդում է Tass գործակալությունը:
Բուրսայում բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ եթե ապացուցվի ԻՊ-ից նավթի գնման փաստը, ինքը հրաժարական կտա նախագահի պաշտոնին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Թուրքիան շատ էժան՝ 10-15 ԱՄՆ դոլարով ահաբեկիչների կողմից զավթված սիրիական նավթահորերից արդյունահանված նավթը գնում է, այնուհետև կրկնակի գնով վերավաճառում:
«Հանցավոր այդ բիզնեսում ներգրավված է Թուրքիայի քաղաքական բարձր ղեկավարությունը, նախագահ Էրդողանը և նրա ընտանիքը»,-ասել էր Անտոնովը:
Նմանատիպ նյութեր
2800 դիտում
09:35 01-12-2015
Կհեռանամ, եթե ապացուցեք, որ մենք «Իսլամական պետությունից» նավթ ենք գնում. Էրդողան
16194 դիտում
18:52 09-12-2018
Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ. Եթե մեղավորությունս ապացուցվի, մանդատս վայր կդնեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, «Ազատություն» ռ/կ
Այս բաժնից
1126 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1492 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1057 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել