«Բորուսիան» Մխիթարյանի համար «Մանչեսթեր Յունայթեդից» պահանջել է 40 մլն եվրո
«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է բանակցություններ վարել Դորտմունդի «Բորուսիայի» հետ` մեկ տարի հետո ազատ գործակալ դարձող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ:
Անգլիական ակումբը 27-ամյա հայ ֆուտբոլիստի համար առաջարկել է 25 մլն եվրո, սակայն գերմանացիները մերժել են առաջարկը` հայտնելով, որ Մխիթարյանին պատրաստ են վաճառել առնվազն 40 մլն եվրոյով:
Իրենց հերթին դորտմունդցիները արդեն դիմել են «Վոլֆսբուրգին»` այս թիմի կիսապաշտպան Անդրե Շյուրլեի տրանսֆերային արժեքը ճշտելու համար: «Բորուսիան» հենց Շյուրլեին է դիտարկում որպես Մխիթարյանին փոխարինող: