«Բորուսիան» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը Մխիթարյանի հետ
Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է նոր պայմանագիր կնքել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
Ինչպես հաղորդում է Bild-ը, կողմերը մոտ են պայմանագրի երկարաձգմանը: Նշենք, որ Մխիթարյանի ներկայիս պայմանագիրը գործում է մինչև 2017թ. ամառը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ն:
Գերմանիայի Բունդեսլիգայի 16 հանդիպումներում Մխիթարյանը դարձել է 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: