Հենրիխ Մխիթարյան. Չի կարելի ձեռք բերածով բավարարվել. տեսանյութ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարճ հարցազրույց է տվել Դորտմունդի «Բորուսիայի» մամլո ծառայությանը:
«Երջանիկ եմ, որ «Բորուսիայի» մասն եմ կազմում: Ձգտում եմ ցուցադրել այն խաղը, որն ինձանից ակնկալում են:
Ցանկանում եմ առավելագույնս օգտակար լինել թիմին և առայժմ ամեն ինչ հաջող է ընթանում: Այս տարի մեզ ուղեկցում է հաջողությունը, ես գոլեր եմ խփել, արդյունավետ փոխանցումներ կատարել, ինչի համար շատ ուրախ եմ:
Հիմա ամեն ինչ լավ է, բայց չի կարելի ձեռք բերածով բավարարվել: Ես պետք է առաջադիմեմ, որպեսզի ավելի շատ գոլ խփեմ, գոլային փոխանցումներ կատարեմ: Ցանկանում եմ տեսնել ամենօրյա աշխատանքի պտուղները», ասել է Մխիթարյանը:



