60555 դիտում
17:02 21-12-2015
Արցախում զոհված 19-ամյա Սիդարը, ով հնարավորություն ուներ ուսումը շարունակելու արտասահմանում, հայրենիքի պաշտպանությունը գերադասեց ուսումից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում տեղի է ունենում Արցախի պաշտպանական դիրքերում դեկտեմբերի 18-ի գիշերը ազերի բաշիբոզուկների կողմից սպանված 19-ամյա Սիդար Ալոյանի հոգեհանգիստը:
Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Սիդարն իր մարտական ընկերների հետ 2 ժամից ավելի տևած ադրբեջանցի դիվերսանտների հետ մենամարտում, ցավոք, զոհվում է: Սիդարը եղել է մարտական զենքով ու շատ հայ զինվորների ու սպաների նման մինչև վերջ պայքարել է ազերի դիվերսանտների դեմ: Ցավոք, այդ մարտում Սիդարը և իր ընկերնեը զոհվում են, իսկ մինչ այդ նա իր ծառայակից ընկերների հետ հերոսաբար, կյանքի գնով ազերի դիվերսանտներին կարողանում է հետ շպրտել ելման դիրքեր, իսկ այդ ճակատամարտից հետո որոշ ժամանակ ազերի բաշիբոզուկների կողմից դադարեցվում են հարձակումները, սակայն հետո՝ գիշերը ժամը 23:00-ի սահմաններում, բորենու հոգեբանությամբ ազերիները հարձակվում են պաշտպանական դիրքերի վրա:
Մինչ այս երկրորդ ճակատամարտը, Սիդարը, ով հրաշքով էր փրկվել ադրբեջանական կողմից արձակված կրակոցից, այդ մասին տեղեկացրել էր հորը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Սիդարը մի քանի անգամ տարբեր մարզաձևերում բարձր է պահել և իր ազգի պատիվը, և հայոց եռագույնը, ինչի համար բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի է արժանացել:
Գյուղացիները ֆոտոլրագրողին ասում էին. «Թշնամին Սիդարի ու նրա զինակից ծառայակիցների դիմաց դուխ չէր անի կանգներ, որովհետև նրա երակներում ծնողները մանկուց, կարելի է ասել, ներարկել են հայրենասիրություն, ազնվություն, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր և, որ ամենակարևորն է, միշտ թիկունք կանգնել թույլին: Բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ թուրքը նենգաբար իր սև գործը կաներ: Գյուղի դպրոցն է ավարտել, իսկ հետո ուսումը շարունակել Հայաստանի Ագրարային համալսարանում»:
Մի քանի գյուղացիներ էլ ֆոտոլրագրողին ասում էին, որ Սիդարը հնարավորություն է ունեցել ուսումը շարունակել արտերկրում, սակայն նա գերադասել է ծառայությունը, ու միշտ աում էր. «Ի՞նչ տարբերություն՝ ինչ ազգության ներկայացուցիչ եմ, հայրենիքի համար պարտքս կկատարեմ, նոր հետո կզբաղվեմ ուսումովս»:
Սիդարն ունի 3 եղբայր, ովքեր նույնպես մարզական հաջողություններ են ունեցել ու միշտ հպարտացել են իրենց ազգությամբ ու հպարտությամբ սասանել են եռագույնն ու հնչեցրել Հայոց հիմնը:
Սիդարի տատը՝ տիկին Զինան, ֆոտոլրագրողին ասում էր. «Ամեն անգամ հաղթանակներից հետո նա հպարտորեն ասում էր՝ ես եզդի Սիդարն եմ, ու ես փառքով ու պատվով եմ տուն գալիս, քանի որ արդարությամբ եմ հաղթանակներս նվաճել ու կգա ժամանակը, իմ հայրենիքի համար կյանքս էլ չեմ խնայի»:
Նրա հոգեհանգստին ներկա է ողջ գյուղը, հարակից գյուղերի բնակիչները, հանրապետության բոլոր մարզերից, նաև Արցախից: Ներկա են նաև ՀՀ ՊՆ ու Արցախի պաշտպանական բանակի ներկայացուցիչներ:
Հոգեհանգստին մասնակցելու համար ժամանել էին ՀՀ ՊՆ մեծ թվով գեներալներ, որի ժամանակ էլ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հերասաբար զոհված 19-ամյա զինվորի հարազատներին հանձնեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը, որով Ս. Ալոյանը հետմահու պարգևատրվում է «Մարտական ծառայություն» մեդալով:
Հոգեհանգստին ներկա է նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2076 դիտում
19:21 22-03-2014
Ուսումը արտասահմանում շարունակելու պատրվակով դասախոսը ուսանողներից գումարներ էր կորզել. տեսանյութ
1885 դիտում
18:56 04-10-2017
Երիտասարդները ծանոթացան Գերմանիայում ուսումը շարունակելու հնարավորությունների հետ