211652_close_icon
views-count681 դիտում article-date 14:30 21-12-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 19-ից դեկտեմբերի 21-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 19-ից դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 22-ը։ Բացահայտվել է խարդախության՝ 13, գողության` 8, յուրացման կամ վատնման՝ 2, կաշառակերության՝ 2, կողոպուտի, խուլիգանության, ապօրինի ծառահատման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր