211652_close_icon
views-count3785 դիտում article-date 16:42 20-12-2015

«Բարսելոնան» դարձավ աշխարհի ակումբային չեմպիոն, Սուարեսը՝ լավագույն խաղացող և ռմբարկու. տեսանյութ

Ճապոնիայում կայացած աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում կատալոնական «Բարսելոնան» 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ արգենտինական «Ռիվեր Փլեյթի» նկատմամբ և պատմության մեջ 3-րդ անգամ դարձավ աշխարհի ակումբային չեմպիոն: Կատալոնացիների կազմում հաշիվը բացեց Լիոնել Մեսին: 2-րդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը, որը 5 գոլով դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու, ինչպես նաև՝ ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող: Նշենք, որ Սուարեսի գոլերից հետո «Բարսելոնան» ևս մեկ ռեկորդ սահմանեց: Թիմը 2015 թվականի ընթացքում 176 գոլ է խփել, ինչը նոր ռեկորդ է: Նախկին ցուցանիշը կազմում էր 175 գոլ, որը «Բարսելոնան» սահմանել էր 2012 թվականին: Իսկ ահա բացարձակ ռեկորդը, որը 2014 թվականին սահմանել էր «Ռեալը»՝ 178 գոլ, մնաց անգերազանցելի: [b] Աշխարհի ակումբային առաջնություն, եզրափակիչ[/b] «Ռիվեր Փլեյթ» (Արգենտինա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 0:3 Լիոնել Մեսի, 36, Լուիս Սուարես, 49, 68
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր