Բիշքեկի օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է ռումբի մասին ահազանգի պատճառով
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի «Մանաս» միջազգային օդանավակայանի աշխատանքը այսօր` դեկտեմբերի 20-ի վաղ առավոտյան դադարեցվել է ռումբի առկայության մասին ահազանգի պատճառով: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Օդանավակայանից տարհանվել են այդ պահին այնտեղ գտնվող բոլոր քաղաքացիները:
Օդանավակայանի աշխատակիցների խոսքերով, այս պահին հայտնի է դարձել, որ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել, օդանավակայանի աշխատանքը վերականգվնել է, իսկ ուղևորների գրանցումը շարունակվում է:
Դեպքի վայրում աշխատել են սակրավորները, իրավապահ մարմինների աշխատակիցներն ու ավիացիոն անվտանգության աշխատակիցները
Այժմ ոստիկանությունը որոնում է ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակին: