Գերմանիայում գեղեցկության մրցույթը խափանվել է ռումբի մասին ահազանգի պատճառով
«Գերմանիայի հաջորդ թոփ-մոդել» հեռուստաշոուի հեռարձակումը ռումբի մասին ահազանգի պատճառով խափանվել է: Ներկայացման բոլոր հյուրերը՝ շուրջ 8 հազար մարդ, տարհանվել են:
Ռումբի մասին ոստիկանությանը հեռախոսով հայտնել է անծանոթ մի կին։ Ոստիկանները մարզադաշտը շների օգնությամբ խուզարկելու ժամանակ կասկածելի պորտֆել են հայտնաբերել, որում, սակայն, պայթուցիկներ չեն եղել։