Այսօր Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր` դեկտեմբերի 20-ին, աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու դեկտեմբերի 21-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Այս մասին հաղորդում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը: