Ապրիլի 24-ին նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն
                        Նախագահ Սերժ Սարգսյանը, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն՝ մասնակցելու Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը: 
Գագաթնաժողովին Հանրապետության Նախագահը հանդես կգա ելույթով: 
ՀՀ նախագահի մամլո ծառայություն
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

