Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: