Լոնդոնի «Չելսիի» պաշտոնական կայքը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել հոլանդացի մասնագետ Գուս Հիդինկը:
Պայմանագիրը կգործի մինչև մրցաշրջանի ավարտը:
Նշենք, որ Հիդինկը «Չելսիում» արդեն աշխատել էր 2009 թվականին, երբ նրա գլխավորությամբ թիմը նվաճեց Անգլիայի Գավաթը, իսկ Չեմպիոնների լիգայում հասավ մինչև կիսաեզրափակիչ փուլ: Հիդինկը փոխարինեց Մոուրինյոյին, որը պաշտոնանկ եղավ անհաջող արդյունքների համար: