Հոլանդացի հանրահայտ մարզիչ Գուս Հիդինկը, որը [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/16/73068/]համարվում է[/url] «Չելսիի» նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն, ժամանել է Լոնդոն:
Այսօր Հիդինկին լուսանկարել են Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում: Նշենք, որ Հիդինկը 2014թ. հրաժարական տվեց Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից և դրանից հետո ոչ մի տեղ չի աշխատել:
Հիշեցնենք, որ երեկ «Չելսին» [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/17/73135/]պաշտոնանկ արեց[/url] Ժոզե Մոուրինյոյին: