Բրազիլիայում երաշտ է սկսվել
Բրազիալիայի Շրջակա միջավայրի պահպանության նախարար Իզաբելա Թեյշեյրան պատմել է, որ երկրում վերջին 80 տարիների ընթացքում ամենաուժեղ երաշտն է սկսվել: Այդ ընդգրկում է Սան-Պաուլու, Ռիո- դե Ժանեյրո և Մինաս Ժեյրաս նահանգները: Նշված տարածքների բնակչությունը ստիպված է խնայել խմելու ջուրը:
Ամենից շատ երաշտից կտուժի հատկապես գյուղատնտեսությունը, որը Բրազիլիայի տնտեսության վրա իր անդառնալի հետքը կթողնի: Այն նաև կկրճատի հիդրոէլէկտրակայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը: