211652_close_icon
views-count98732 դիտում article-date 19:46 28-12-2020

Պարզվել է Երևանում ողբերգական վրաերթի հետևանքով մահացած 9-ամյա տղայի և նրա վիրավոր՝ 8-ամյա եղբոր ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ դեկտեմբերի 27-ին, Երևանում ողբերգական վրաերթի հետևանքով մահացած երեխայի և նրա վիրավոր եղբոր ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի Լուկաշինի փողոցի բնակիչներ, 8-ամյա Նարեկ Ա.-ն, և 9-ամյա Ալեքս Ա.-ն: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին Ալեքս Ա.-ն գիտակցության չգալով՝ մահացել է: Պարզվել է նաև, որ ավտոմեքենան վարել է Եղվարդ քաղաքի բնակիչ, 22-ամյա Գրիգոր Մուրադյանը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/12/27/1174689/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 27-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում, 22-ամյա Գրիգոր Մուրադխանյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, 3-րդ գյուղից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհահատվածի նոր կառուցվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղում, Շահումյան 16-րդ փողոցի 162 տան դիմաց վրաերթի է ենթարկել 2 տղա հետիոտնի: Վարորդը փախուստի չէր դիմել, այդ պահին նշված վայրով անցնող մեկ այլ քաղաքացու հետ երեխաներին տեղափոխել էր հիվանդանոց, և ճանապարհին, նկատելով շտապօգնության մեքենան, երեխաներին տեղափոխել էր այդ ավտոմեքենան՝ «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ճանապարհին երեխաներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել էր, իսկ մյուս երեխայի կյանքի համար բժիշկները պայքարում էին: Դեպքի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակ, որտեղից ժամանել էին տեսուչներ Արսեն Մինասյանն ու Զորայր Գալստյանը: Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կատավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր