211652_close_icon
views-count2453 դիտում article-date 19:00 18-12-2015

Մարդուն ուրախացնելը կնոջ սկզբնական էությունն էր, բայց ի՞նչ եղավ հետո

Արարչագործության պսակը մարդն է: Մարդուն տրվեց միտք, հոգի, ստեղծագործելու շնորհ: Սակայն Ադամը տխուր էր: Շնորհները չէին ոգևորում և լիարժեք չէին դրսևորովում: Շնորհների ռեալիզացման օգտակար գործողության գործակիցը ցածր էր, որովհետև մարդը տխուր էր (դեպրեսիա): Այդ իրավիճակը շտկելու համար ստեղծվեց կինը (հակադեպրեսանտ), որպեսզի տղամարդը կարողանար ազատ և լիարժեք դրսևորվել: Այսպիսով՝ կինը ստեղծվեց տղամարդուն ուրախացնելու համար: Կնոջ միակ առաքելությունն ու գործառույթը տղամարդուն ուրախացնելն էր: Եվ Ադամի կողքին Եվայի ներկայությամբ ցրվեց տղամարդու տխրությունը: Արտաքսվելուց հետո կնոջ գործառույթները ավելացան, պայմանով, որ ավելացող գործառույթը պիտի ուրախացներ տղամարդուն, որովհետև կնոջ գոյության իմաստն ի սկզբանէ՝ տղամարդուն ուրախացնելն էր: Ուստի առաջին պլան մղվեց մայրանալու գործառույթը, որովհետև երեխայի ծնունդը տղամարդուն շատ էր ուրախացնում: Կինը, երեխա ծնելով, մեծ ուրախություն էր պատճառում տղամարդուն: Տեսակի պահպանման կամքն իր հերթին առաջնային դարձրեց կնոջ մայրանալու խնդիրը: Ժողովուրդների, պետությունների ձևավորման ժամանակներում մայրանալու, երեխաներ ունենալու, բազմանալու, ժողովրդի քանակի աճին վերաբերվող հարցերը միավորվեցին մեկ խնդրի մեջ, որը կոչվեց ժողովրդագրություն: Այն ռազմավարական նշանակություն ուներ: Արագ բազմացող ժողովուրդները նվաճում էին կենսատարածքներ, երբեմն նաև խլում հարևան ժողովուրդների տարածքները: Այդ ժամանակներում կենսունակ էր այն ժողովուրդը, որի կանայք կարողանում էին շատ երեխա ծնել (օրինակ՝ գերմանացին, չինացին, հնդիկը և այլն), ինչպես նաև, արդյունավետ իրագործում էին իրենց սկզբնական առաքելությունը՝ տղամարդուն ուրախացնում ու ոգևորում էին: 19-րդ դարում որոշ գաղափարական-քաղաքական հոսանքներ պայքարում էին կնոջ գործառույթների ընդլայնման համար: Նրանք կարծում էին, որ կինը կարող է աշխատել, կրթություն ստանալ, պաշտոն զբաղեցնել և, այդպիսով ավելի շատ և հաճախ կարող է ուրախացնել ու ոգևորել տղամարդուն: Այդ պայքարը ձևականորեն կոչվեց կանանց իրավունքների ընդլայնման համար պայքար, որն իրական արդյունքներ տվեց: Ներկայում կինը կարող է ընտրել, ընտրվել, նշանակվել բարձր պաշտոններում, լինել պատգամավոր, նախարար, վարչապետ ու նախագահ: Այս աշխարհացունց փոփոխություններից հետո կինն արտահայտվելու մեծ ասպարեզ ստացավ և անհամեմամատ շատ է ուրախացնում ու ոգևորում տղամարդուն: Սակայն ինչպես ստեղծման առաջին օրերին, կինն այսօր էլ ակամա ներկում է շուրթն ու եղունգը, հանում ունքը, սևացնում թարթիչը, կարմրում այտը, ծակում ականջն ու քիթը՝ օղ ու զարդ կախում, օծանվում, շպարվում, հրապուրիչ դիրք ընդունում մեկ նպատակով՝ ուրախացնել-զվարճացնել-ոգևորել-ոգեշնչել տղամարդուն: Իսկ տղամարդն այսօր էլ կնոջը վերաբերվում է այնպես, ինչպես նրա ստեղծման առաջին օրը: Նա ուրախանում է կողքին կնոջ ներկայությամբ, կնոջ հետ կապով ոգևորվում-ոգեշնչվում ինչպես դրախտում, լիարժեք դրսևորում տրված Շնորհները, նույնիսկ՝ կարող է կիսել խնձորը, չնայած գիտի, որ արգելված է, պատժելի: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր