61112 դիտում
12:42 18-12-2015
Առեղծվածային դեպք Երևանում. Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 35-ամյա երիտասարդի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի պողոտայում գտնվող «Զովք» սուպերմարկետի դիմաց, ավտովերանորոգման արհեստանոցում, Porsche Cayenne մակնիշի 22 CC 080 համարանիշի ավտոմեքենայի մեջ երիտասարդ տղայի դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ Էրեբունու ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն քննչական բաժնի քննիչները:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Երևան քաղաքի Սարի Թաղի 3-րդ շարք, 37 տան բնակիչ բնակիչ, 35-ամյա Հովիկ Ռաֆայելյանը:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ավտոմեքենան հաշվառված է իր անվամբ:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Չի բացառվում, որ երիտասարդը մահացել է շմոլ գազի հետևանքով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+