211652_close_icon
views-count963 դիտում article-date 12:57 18-12-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 17-ից 18-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքն էլ բացահայտվել է։ Բացահայտվել է խարդախության՝ 5, գողության` 2, խուլիգանության՝ 2 և յուրացման կամ վատնման 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր