211652_close_icon

Ալբանական թիմը 10 րոպե չի կարողացել գոլ խփել պայմանավորված խաղում. տեսանյութ

views-count3976 դիտում article-date 17:26 17-12-2015
Ալբանիայի առաջնության «Ֆլամուրտարի»-«Տեյտա» հանդիպումը պայմանավորված բնույթ է ունեցել: Ըստ այդմ, տանտերերը խաղավերջում՝ 1:1 հաշվի ժամանակ, պետք է գոլ խփեին և հաղթեին: Սակայն հանդիպման վերջին 10 րոպեում «Ֆլամուրտարիի» ֆուտբոլիստները ոչ մի կերպ չեն կարողացել գրավել մրցակցի դարպասը, թեպետ հյուրերը գոլի համար ստեղծել են բոլոր «հարմարավետ» պայմանները: Թե ինչպես է ավարտվել խաղը, դիտեք տեսանյութում, միայն ուշադրություն դարձրեք, թե ինչպես է հյուրերի դարպասապահը շտապում գնդակը խաղի մեջ մտցնել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր