211652_close_icon
views-count1759 դիտում article-date 21:01 17-02-2025

Սարգիս Ադամյանը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը գերմանական «Յան Ռեգենսբուրգի» կազմում երկրորդ խաղում անընդմեջ գոլով է աչքի ընկել 2-րդ Բունդեսլիգայում:

31-ամյա ֆուտբոլիստը «Համբուրգի» դեմ 22-րդ տուրի տնային խաղի 6-րդ րոպեին բացել է հաշիվը: «Գրոյտեր Ֆյուրտի» դեմ նախորդ տուրի արտագնա խաղում ևս Ադամյանը նույն րոպեին բացել էր հաշիվը, սակայն «Յան Ռեգենսբուրգը» պարտվել էր 1-2 հաշվով:

Հիշեցնենք, որ Ադամյանը վարձավճարով է վերադարձել իր նախկին ակումբ: Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է գերմանական «Քյոլնին»:

Նմանատիպ նյութեր