211652_close_icon
views-count7164 դիտում article-date 23:46 10-07-2017

ԲԱՏԷ — «Ալաշկերտ» հանդիպումը կսպասարկի ալբանական մրցավարական անձնակազմը

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի` Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» և Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի միջև առաջին հանդիպումը կսպասարկի ալբանական մրցավարական բրիգադը: Գլխավոր մրցավարն է Էնեա Յորգին, ում եզրերում կօգնեն Էրմալ Բարուշին և Ռիդիգեր Չոկայը: Չորրորդ պաշտոնյան Կրիդենս Մետան է: Հիշեցնենք, որ ԲԱՏԷ — «Ալաշկերտ» խաղը կկայանա հուլիսի 12-ին Բորիսովի «Բորիսով Արենա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:

Նմանատիպ նյութեր