211652_close_icon
views-count1075 դիտում article-date 13:01 17-12-2015

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի և Արարատի մարզի միջև հուշագիր է ստորագրվել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում հուշագիր էր ստորագրվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի և Արարատի մարզի միջև: Ըստ այդմ կյանքի են կոչվում կրթամշակութային, կառավարման ոլորտի, առողջապահական, մարզական, սոցիալական ուղղվածության բազմաթիվ ծրագրեր: Կարևորելով գործընկերային համագործակցությունը` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Արարատի մարզի Մասիս քաղաքի հ.3 մանկապարտեզ, պայմանավորվածություն ձեռք բերել համագործակցության վերաբերյալ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի անունից հ.3 մանկապարտեզին նվիրաբերվել են ամանորյա նվերներ: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր