Ինչո՞ւ են Hummer-ները տեղափոխվել Երևանի «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Hummer մակնիշի 22 ՍՏ 336 համարանիշի, Hummer մակնիշի 55 RՏ 556 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդներից մեկը չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենայի վրա տեղադրել է գերձայնային ազդանշան (դռռիկ), համարանիշները եղել են փոխարինված, իսկ դեղին Hummer-ի վարորդը ավտոմեքենան մի քանի անգամ քաղաքի տարբեր մասերում կայանել է չթույլատրելի հատվածներում՝ խոչընդոտներ ստեղծելով մյուս վարորդների ազատ տեղաշարժի համար:
ՃՈ ղեկավար կազմը հորդորում է վարորդներին, որպեզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում օրինախախտների մեքենաները տեղափոխվելու են տուգանային հրապարակներ, իսկ վարորդները ենթարկվելու են վարչական պատասխանատվության:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի