Բակո Սահակյանը պարգևատրել է Սարյա Եսայանին և Հրաչյա Թամրազյանին
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագրեր <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալով պարգեւատրելու մասին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանում իրականացրած բարեգործական մի շարք ծրագրերի համար պարգեւատրվել է <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոնի բժիշկ-ռեւմատոլոգ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ Սարյա Եսայանը։
Արցախում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան - <<Գանձասար>> գիտամշակութային կենտրոնի ստեղծման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգեւատրվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը։