211652_close_icon
views-count1239 դիտում article-date 19:58 02-03-2014

Բակո Սահակյանը Գրիգորի Գաբրիելյանցին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նստավայրում մարտի 2-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ եւ ընդերքօգտագործման ոլորտի զարգացման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ԼՂՀ Նախագահի խորհրդական, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցը պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Շնորհավորելով հոբելյարին` Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ակադեմիկոս Գաբրիելյանցը մեծ ավանդ ունի ոչ միայն Արցախում հանքարդյունաբերության զարգացման մեջ, այլ նաեւ մշակութային կյանքում` մեծապես աջակցելով Շուշիում կերպարվեստի թանգարանի կայացման գործին: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր