211652_close_icon
views-count1055 դիտում article-date 14:37 15-10-2014

Բակո Սահակյանը Բերջ Քիլաջյանին Արցախին մատուցած ծառայությունների համար պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է «Ձեռք ձեռքի» հասարակական կազմակերպության վարչության նախագահ Բերջ Քիլաջյանին եւ նրան ուղեկցող անձանց: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը Բերջ Քիլաջյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար, հանձնել է «Երախտագիտություն» մեդալ: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Ձեռք ձեռքի» կազմակերպության ներդրումը մեր հանրապետության առողջապահության ոլորտի զարգացման գործում` նշելով, որ այն պահանջված է եւ կարեւոր Արցախի համար: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր