ՄԱԿ ԱԽ-ն կուսումնասիրի Իրանի կողմից պատժամիջոցների խախտման մասին հայտարարությունները
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների հարցերով հանձնաժողովը Իրանի կողմից պատժամիջոցների հնարավոր սահմանափակումների մասին հայտարարությունների հիման վրա ուսումնասիրություններ է անելու:
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ նախօրեին ՄԱԿ ԱԽ-ին է ներկայացվել այս տարվա սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 14-ը ընկած ժամանակահատվածում փորձագետների զեկույցը:
Հանձնաժողովի նախագահ Ռոման Մարչեսին ընդգծել է, որ ստացվել է 1929 և 1747 բանաձևերի վերաբերյալ զեկույցներ և միայն մեկն է համարվել խախտում՝ ՄԱԿ ԱԽ-ի՝ 1929 բանաձևի 9-րդ կետը: Խոսքը գնում է յոկտեմբերի 10-ին Իրանի կողմից Emad բալիստիկ հրթիռի փորձարկման մասին: