1989 դիտում
16:52 15-12-2015
Ինքնասպանության փորձ կատարած զինծառայողի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում
Ինքնասպանության փորձ կատարած ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Ռազմիկը վերակենդնացման բաժանմունքից տեղափովել է հիվանդասենյակ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանը, ով ինքնասպանության փորձ կատարելուց առաջ հորը նամակ էր գրել՝ նշելով, որ իրեն ինքնասպանության են դրդել համածառայակիցները, Ռուսաստանի Դաշնությունից է եկել՝ ծառայելու նպատակով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ներքին Գետաշենի գյուղապետ Կարո Գեւորգյանը՝ ավելացնելով, որ հայրը եւս ՌԴ-ում է եղել եւ դեպքից հետո եկել է: Իսկ տղայի մայրը մահացել է՝ մոր մահից հետո են մեկնել ՌԴ:
Տեղեկացրել էինք նաև, որ սույն գործով պարտադիր ժամկետային զինծառայողներ Ա. Կարապետյանը, Ս. Մելքոնյանը եւ Վ. Տեր-Վարդանյանը ձերբակալվել էին: Քրեական գործ էր հարուցվել ՔՕ 359-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով: Պարտադիր ժամկետային զինծառայողներ Ա. Կարապետյանը, Ս. Մելքոնյանը եւ Վ. Տեր-Վարդանյանը ձերբակալվել էին դեպքից հետո:
Նմանատիպ նյութեր
7899 դիտում
13:19 28-11-2015
Կյանքում հրաշքներ իսկապես լինում են. 24 օր անց կոմայից դուրս եկած Մհերի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում
11504 դիտում
20:24 24-06-2017
Այսօրվա ավտովթարի հետ կապված՝ որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան
Այս բաժնից
550 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
994 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
865 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը