211652_close_icon
views-count7848 դիտում article-date 13:19 28-11-2015

Կյանքում հրաշքներ իսկապես լինում են. 24 օր անց կոմայից դուրս եկած Մհերի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում

Կոթի գյուղի 24-ամյա բնակիչ Մհեր Գյանջալյանը, ով շմոլ գազի թունավորումով մահամերձ վիճակում տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն եւ 24 օր կոմայի մեջ գտնվելուց հետո գիտակցության եկել, արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը: Նա կատարվածը հրաշք որակեց. «Արդեն բավականին լավ է: Խոսում է: Սա ե՛ւ բժիշկների աշխատանքի արդյունքն էր ե՛ւ իր օրգանիզի դիմադրողականության, բայց ամենամեծ հրաշքն Աստծո ձեռքերում էր: Նման ծայրահեղ վիճակում երիտասարդը նորից կյանք ստացավ»,- ավելացրեց գյուղապետը: Դեռ հայտնի չէ, թե Մհերին երբ դուրս կգրեն հիվանդանոցից: Ավելի վաղ գյուղապետը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ երիտասարդի երիկամների ֆունկցիան վերականգնվել է, բայց շնչառական ապարատին էր դեռևս միացված:

Նմանատիպ նյութեր