211652_close_icon
views-count11150 դիտում article-date 20:24 24-06-2017

Այսօրվա ավտովթարի հետ կապված՝ որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան

«Այսօրվա ավտովթարի հետ կապված՝ որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին, բացի մեկ զինծառայողից, բոլորը գտնվում են Մուրացանի հոսպիտալում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/24/1070793/]SHAMSHYAN.COM[/url]-ը հայտնել էր, որ այսօր ժամը 06։30-ի սահմաններում Վարդենիս-Դարանիկ ավտոճանապարհի՝ Դարանիկ գյուղի վարչական տարածքում ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Ավտոմեքենայում եղել են 30 պայմանագրային զինծառայողներ, որոնցից 14-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են։

Նմանատիպ նյութեր