Նավթի գները շարունակում են նվազել
Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել, ինչը վկայում են առևտրի միջազգային բորսաների տվյալները:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,08 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 36,23 ՄԱՆ դոլար:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent էտալոն նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն ընկել է 0,18 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 37,74 ԱՄՆ դոլար: