780 դիտում
11:06 14-12-2015
Վիգեն Քոչարյանը մասնակցել է Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի անդամ-պետությունների վեհաժողովի 4-րդ նստաշրջանին
2015 թվականի Դեկտեմբերի 9-ից 11-ը Վիեննայում կայացել է Միջազգային hակակոռուպցիոն ակադեմիայի անդամ-պետությունների վեհաժողովի 4-րդ նստաշրջանը, որին մասնակցել են Միջազգային hակակռուպցիոն ակադեմիայի շուրջ 50 անդամ-պետությունների և միջազգային կազմակերպությունների պաշտոնական պատվիրակություններ:
ՀՀ պաշտոնական պատվիրակությունը ներկայացնում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը և ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը:
Դեկտեմբերի 9-ին Վեհաժողովում ունեցած իր ելույթում Վիգեն Քոչարյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող աշխատանքներին: Մասնավորապես` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթություններից է, և մեր պետության կողմից իրականացվող կարևոր միջոցառումներից առանձնացրել է ՀՀ 2015-2018թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության և գործողությունների ծրագրի ընդունումը, Հակակոռուպցիոն խորհրդի ստեղծումը և մի շարք նոր իրավակարգավորումների ներդրումը:
Վիգեն Քոչարյանը ներկայացրել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում առկա խնդիրները և նվաճումները, որոնք գնահատման առարկա են դարձել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից:
Համատեղ քննարկումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս ոլորտում միջազգային համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, ինչի առաջին քայլը դարձավ ՀՀ Արդարադատության ակադեմիայի և Վիեննայի Միջազգային հակակառուպցիոն ակադեմիայի փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, ինչը կայուն հիմք կհանդիսանա երկու կառույցների փոխգործակցության համար:
[b]ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
[/b]
Նմանատիպ նյութեր
1228 դիտում
19:49 03-10-2024
Անդրանիկ Քոչարյանը Մոնրեալում կմասնակցի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին
Այս բաժնից
787 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1057 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1324 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ