ՆԱՏՕ-ն քննարկում է արևելքում իր ռազմական կոնտիգենտն ավելի ընդլայնելու հարցը
ՆԱՏՕ-ւի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը քննարկում է արևելքում իր ռազմական կոնտիգենտը ընդլայնելու հարցը, փոխանցում է Ria Novosti-ն:
2015 թվականի գործունեության արդյունքների ամփոփիչ նիստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ որոշակի ամրապնդում արվել է օդային վերահսկման հարցում և Բալթյան երկրներ ու Սև ծով ռազմանավեր ուղարկելով:
Սթոլ;թենբերգի խոսքով՝ հնարավոր է, որ ավելացվի զինվորականների, ինչպես նաև ռազմական սարքավորումների թիվը:
«Խոսքը չի գնում սառը պատերազմի վերադառնալուն, երբ սահմանին էին տեղակայվել մարտական պատրաստվածության բերված հարյուր հազարավոր զինվորներ»,-պարզաբանել է նա: