Մինչ աշխարհը պայքարում է ջրի կորստի դեմ, Աջափնյակի թաղապետն ու «Վեոլիա ջուրը» արհամարհած ունեն բնակիչների խնդրանքը, իսկ խմելու ջուրը 10 օր է՝ լցվում է բնակիչների տան նկուղներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն տևական ժամանակ է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցի մի հատված երթևեկությունը բնակիչների ու վարորդների համար դարձել է գլխացավանք, քանի որ երկար ժամանակ է բնակիչները ոչ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանից, ոչ էլ «Վեոլիա ջուր» ընկերությունից չեն կարողանում ստանալ հստակ պատասխան, թե ով է վերացնելու վթարված ջրախողովակի հետևանքով խմելու ջրի կորուստը։
Այսօր՝ օգոստոսի 2-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Երկար ու ձիգ պատմություն ունի։ Օրեր առաջ էր, նկատեցինք, որ ճանապարհի այս հատվածում ասֆալտը նստում է, հետո մեկ օր անց տեսանք, որ ասֆալտի տակից արդեն ջուր է դուրս տալիս։ 10 օր է՝ այդ մասին տեղեկացրել ենք թաղապետարան ու «Վեոլիա ջուր», սակայն մեկը մեկի վրա է գցում, իսկ այդ ընթացքում ճանապարհն էլ ավելի վտանգավոր է դառնում վարորդների համար, իսկ խմելու ջուրն էլ լցվում է արդեն բնակիչների տների նկուղներ։
Հետաքրքիր է, մարդ ի՞նչ աստիճանի չսիրի իր երկիրը, իր քաղաքացուն, իր աշխատանքը, որ կենարար խմելու ջրի կորստի համար ոչինչ չանի։ Ո՛չ թաղապետարանից, ո՛չ էլ «Վեոլիա ջրից» այլևս հույս չունենք, դրա համար խնդրանքով դիմում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու վստահ ենք՝ նրա մի զանգը թաղապետին էլ, «Վեոլիա ջրին» էլ կզգաստացնի, ու երկուսով իրար հետ համագործակցելով խնդիրը կլուծեն, հակառակ դեպքում ստիպված պիտի դիմենք կտրուկ միջոցների, որ այդ երկու կառույցները իմանան՝ չպետք է սպառողներին նման իրավիճակներում միայնակ թողնեն»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։